Սիրտս ցավում է մեր երկրի, նաև, ճիշտն ասած, Նիկոլ Փաշինյանի համար. Հրանուշ Խառատյանի գրառումը

Հիշեցնում եմ՝ ԷԼԱՐԴ-ին պատվիրված է եղել փորձագիտական գնահական տալ ոչ թե Ամուլսարի հանքահանության ռիսկայնության մասին, այլ ՀՀ Բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի տված արժանահավատության մասին; Ինչ պատվիրել ենք՝ այն էլ ստացել ենք; Բազմաթիվ են ՀՀ ՇՄԱԳ-ի ոչ արժանահավատ հաշվարկների մասին եզրակացությունները: Հիմա այս փորձագիտական գնահատականը վերադարձել է նույն նախարարություն՝ ՇՄԱԳ-ի մասին ԷԼԱՐԴ-ի գնահատումները վերլուծելու և հասկանալու՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞; Ենթադրենք պատասխանեն, որ այո. կարիք կա՝ այս, այս, այս կետերով; Դրա համար ժամանակ է պետք; Պիտի գնանք ԼԻԴԻԱՆ-ին հարցնենք՝ տալի՞ս եք այդ ժամանակը; Այո/ոչը կարող են վերջակետային լինել; Ենթադրենք այո պատասխանը, ժամանակ են տալիս; Ովքե՞ր են կազմելու նոր ՇՄԱԳ-ը, նույն մարդի՞կ;Մյուս ենթադրություը՝ նախարարությունն ասում է՝ որոշ թերություններ կան, հիմա կշտկենք; Մեկ օրինակի վրա դիտարկենք սա; Նախարարույթունը մեկ շաբաթից բերում է փոքր շտկումների ենթարկած ՇՄԱԳ-ը՝ թե բա արդեն ուսունասիրեցինք և քարտեզագրեցինք հարակից տարածքների խզվածքներն ու ճեղքվածները, ինչի մասին ԷԼԱՐԴ-ն ասում է՝ չեն ուսումնասիրել և չեն քարտեզագրել; Ենթադրենք նախարուրությունը հիմա ասում է՝ ուսումնասիրեցինք և տեսանք, որ

 

ա/վտանգներ չկան,
բ/ այո որոշ հնարավոր վտանգներ տեսանք, ներեցեք, չէինք նկատել, բայց դրանք էական չեն,
գ/այո, այս-այս վայրերում խզվածքներն ու ճեղքվածքները կարող են խոչընդոտ կամ տարանցիկ ուղի դառնալ ստորգետնյա ջրերի հոսքի համար /սա ԷԼԱՐԴ-ի նկատառումներից մեկն է/, հազար ներողություն, սա մեր մեծ թերացումներից է; Բայց այդ փորձագետներն արդե՛ն ԷԼԱՐԴ-ին ասել են, որ դրանք կառավարելի ռիսկեր են; Հարց է մնում՝ որ եթե չէին ուսումնասիրել և չէին քարտեզագրել, ինչպե՞ս են համոզված պնդել, որ կառավարելի են; Այդ մասին ԷԼԱՐԴ-ը ոչինչ չի ասում; Ուրեմն ինչե՞ս հավատանք, որ այսօր նույնը չեն անելու:

Եվ վերջապես՝ կտրամադրե՞ն այդ ուսումնասիրությունն ու հնարավոր կազմված քարտեզը նախարարութիւնից անկախ մասնագետներին;
Մյուս շատ հավանական ենթադրությունը,- նախարարությունը մեկ շաբաթից ասում է՝ վերլուծեցինք, հասկացանք, չկա այս եզրակացություններում մի բան, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք ունենա; Ինչպես հենց հիմա ասում են Ավինյանն ու Իվանյանը:

Եվ այս կարգի բազմաթիվ հարցականներ; Լավ կլինի կարդաք ԷԼԱՐԴ-ի փորձագիտական կարծիքը: Կարդալուց հետո շատերդ կունենաք չվերջացող հարցեր; Այդ թվում այն մասին, որ ԷԼԱՐԴ-ն ինքը հաճախ է հղումներ անում նախարարության աշխատողների բանավոր հավաստիացումերին և դրանք հիմք ընդունում ռիսկերի նվազեցման հարցերում»

Հրանուշ Խառատյանի գրառումը

https://hayeli.am/?p=145492&l=am

Be the first to comment on "Սիրտս ցավում է մեր երկրի, նաև, ճիշտն ասած, Նիկոլ Փաշինյանի համար. Հրանուշ Խառատյանի գրառումը"

Leave a comment

Your email address will not be published.


*